Պետական գնումների ազգային գործակալության կայքում հրապարակվել են մարզերում նոր դպրոցների կառուցման 183 մլն լարիի մրցույթներ։
Նոր դպրոցներ կկառուցվեն Կախեթիում, Իմերեթիում, Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախքում։ Մրցութային հայտում ուղղակիորեն չի նշվում, թե որ դպրոցը և քանի դպրոց է նախատեսվում վերանորոգել։
Հայտարարված մրցույթների ցանկը հետևյալն է.
2023-2024-2025 թվականների պետական բյուջեի ֆինանսավորման շրջանակներում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մի շարք հանրակրթական դպրոցների շենքերի նախագծման/կառուցման պետական գնումները՝ DB (Design Build) հայեցակարգով:
Մրցույթի արժեքը՝ 54,416,333 լարի։
2023-2024-2025 թվականների պետական բյուջեի ֆինանսավորման շրջանակներում Իմերեթիի տարածաշրջանի մի շարք հանրակրթական դպրոցների շենքերի նախագծման/կառուցման պետական գնումները՝ DB (Design Build) հայեցակարգով։
Մրցույթի արժեքը՝ 32,699,473 լարի։
2023-2024-2025 թվականների պետական բյուջեի ֆինանսավորման շրջանակներում Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հանրային դպրոցների շենքերի նախագծում/կառուցում DB (Design Build) հայեցակարգով։
Մրցույթի արժեքը՝ 65.018.964 լարի։
2023-2024-2025 թվականների պետական բյուջեի ֆինանսավորման շրջանակներում Կախեթիի շրջանի մի շարք հանրակրթական դպրոցների շենքերի նախագծման/կառուցման պետական գնումները DB (Design Build) հայեցակարգով:
Մրցույթի արժեքը՝ 30.866.682 լարի։