Վրաստանի կառավարությունն ավարտել է Հայաստանի հետ սահմանի անցման դյուրացման մասին համաձայնագրի ընթացակարգերը, կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում։
Համաձայնագիրը, ըստ որի երկու երկրների քաղաքացիները միջպետական սահմանը կարող են հատել առանց անձնագրի՝ օգտագործելով էլեկտրոնային նույնականացման քարտերը, ստորագրվել է Վրաստանի և Հայաստանի կառավարությունների ղեկավարներ Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիկոլ Փաշինյանի կողմից 2023 թվականի հունվարի 12-ին։
Ըստ որոշման՝ կառավարությունը հավանություն է տվել ստորագրված «Վրաստանի և Հայաստանի հանրապետությունների միջև քաղաքացիների առանց վիզայի երկկողմանի տեղաշարժի մասին» համաձայնագրին։
Նաև հրամանագրով արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է տեղեկացնել Վրաստանի նախագահին և խորհրդարանին համաձայնագրի կնքման մասին, ինչպես նաև տեղեկացնել Հայաստանի իշխանություններին սույն օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին համաձայնագիրը։
Վրաստանի քաղաքացիների համար Հայաստանը կդառնա երրորդ երկիրը, որի մուտքի համար անձնագիր ներկայացնելու կարիք չկա։
Նմանատիպ ռեժիմ արդեն գործում է Թուրքիա և Ուկրաինա մուտք գործելու համար։