Ինչպե՞ս են պատրաստում լավաշը Նինոծմինդայում

Ինչպե՞ս են պատրաստում լավաշը Նինոծմինդայում

Լավաշը պատրաստում են ալյուրից, գոլ ջրից, թթխմորից և աղից։

Լավաշ պատրաստելու համար խմորը հունցում են ու դնում տաք տեղ խմորման համար։ Հնում ընդունված էր, որ այն հունցում էր ընտանիքի ամենավագ կինը: Խմորումն ավարտելուց հետո խմորը բաժանում են 300-400 գրամանոց գնդերի և գրտնակով բացում 3-4 մմ հաստության երկար և լայն թերթիկների։ Լավաշ թխելիս խմորի գունդը սկզբում գրտնակում են, հետո օդի մեջ, մի ձեռքից մյուսին գցելով, քաշում-ձգում-բացում են։ Լավաշի բարակությունը կախված է նրանից, թե որքան բարակ է այն գրտնակված։

Լավաշը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Իսկ թե ինչպես են պատրաստում լավաշը Նինոծմինդայում, կարող եք դիտել ստորև մեր լրագրողի պատրաստած տեսանյութում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting