
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Վրաստանի բնակչի ձերբակալության մասին՝ սեփական տատիկի սպանությունը նախապատրաստելու փաստով։
Մեղադրյալի մասին հայտնի են միայն անվանսկզբնատառերը և տարիքը՝ Ա.Ս., 26 տարեկան։ Տատիկի մասին հայտնի է, որ նա 72 տարեկան է, իսկ սպանությունը ծրագրվել է գումարի պատճառով։
Քննիչների խոսքով՝ կալանավորը վարձել է «մարդասպան» և համաձայնել է նրան վճարել 150 հազար դոլար սպանության համար, գումարի մի մասը նախապես վճարել է և կնոջ մասին լուսանկար ու տեղեկություն ուղարկել։
ՆԳՆ-ն հրապարակել է սպանության պատվիրատուի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը, որտեղ նա պատմում է կնոջ բնավորության ու սովորությունների մասին, ինչպես ստիպել նրան, որ ինքը բացի դուռը։
Ձերբակալվածին սպառնում է 16-ից 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ ազատազրկում։