Վրաստանում հյուրանոցների գներն աճել են

Վրաստանում հյուրանոցների գներն աճել են

Վրաստանում հյուրանոցների սենյակների գները 2022 թվականի դեկտեմբերին, նույն տարվա նոյեմբերի համեմատ, աճել են 5,5 տոկոսով, նշվում է PMCG խորհրդատվական ընկերության վերջին ուսումնասիրությունում։

Ըստ տվյալների, 3, 4 և 5 աստղանի հյուրանոցնեցների գներն աճել են 7,9 տոկոսով, իսկ ընտանեկան տիպի հյուրանոցների գները՝ 5,4 տոկոսով։

«Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, 2021-ի դեկտեմբերի համեմատ, հյուրանոցային համարների գներն աճել են 14,8 տոկոսով, 3, 4 և 5 աստղանի հյուրանոցների գները 13,4 տոկոսով, իսկ ընտանեկան տիպի հյուրանոցների գները՝ 20,4 տոկոսով։

2022-ի դեկտեմբերին Վրաստանում 3 աստղանի հյուրանոցների միջին գինը կազմել է 167 լարի (60 դոլար), 4 աստղանի հյուրանոցներինը՝ 275 լարից (105 դոլար), իսկ 5 աստղանի հյուրանոցներինը՝ 456 լարի (170 դոլար)։ Նոյեմբերին ընտանեկան հյուրանոցների միջին գինը կազմել է 112 լարի (40 դոլար)» — նշվում է PMCG-ի ուսումնասիրությունում։

Թբիլիսիի ստանդարտ՝ 2 տեղանի սենյակի միջին գինը կազմել է 559 լարի (275 դոլար), Կախեթիում՝ 552 լարի (210 դոլար), Սամցխե-Ջավախեթիում՝ 458 լարի (175 դոլար), իսկ Աջարիայում՝ 429 լարի (165 դոլար)։

Aliq.ge