Վրաստանի կառավարությունը 2023 թվականին 88 մլն լարի (մոտ 33 մլն դոլար) կհատկացնի երկրի շրջանների գազիֆիկացման համար, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։
Գյուղերի գազաֆիկացումը և երկրի շրջանների բնակչությանը գազամատակարարումը 2023 թվականին Վրաստանի կառավարության առաջնահերթ ոլորտներն են։ Բյուջեով նախատեսվում է լրացուցիչ գումարների հատկացում նոր ծրագրերի իրականացման համար։
«Պլանի համաձայն՝ ավելի քան 26,000 հավելյալ բաժանորդներ բնական գազ ստանալու հնարավորություն կունենան: Ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 88 մլն լարի», – ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության տնտեսական հարցերով թիմի հետ հանդիպմանը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Վրաստանի մինչև 150 գյուղ գազաֆիկացված կլինի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բնական գազով ապահովված է երկրի բնակչության 90%-ից մի փոքր ավելին։ Կառավարությունը խոստանում է գազաֆիկացման ծրագիրն ավարտել 2024 թվականին։