Փաստաթղթերում էթնիկ պատկանելության մասին նշելը` խորհրդային անախրոնիզմ. կարծիքներ

Փաստաթղթերում էթնիկ պատկանելության մասին նշելը` խորհրդային անախրոնիզմ. կարծիքներ

Վրաստանի քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում ազգային պատկանելության մասին 1996 թվականից սկսած այլևս չի նշվում: Ըստ վրաց վերլուծաբանների՝ պետության առաջ բոլոր քաղաքացիները հավասար են և էթնիկ պատկանելության մասին նշելը չի նպաստում մշակութային ինտեգրմանը:

Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ ազգային պատկանելությունից:

Հարկ է նշել, որ Վրաստանը բազմազգ երկիր է, որտեղ խոսում են տարբեր լեզուներով։
2014 թվականի մարդահամարի տվյալներով՝ Վրաստանի բնակչության մոտ 87 տոկոսը
կազմել են Էթնիկ վրացիները,  իսկ 13 տոկոսը՝ տարբեր էթնիկ խմբեր ներկայացուցիչներ։ Այդ խմբերից ամենաշատն ադրբեջանցիներն են, որոնք կազմում են Վրաստանի բնակչության 6 տոկոսը, Վրատսանի բնակչության գրեթե 5 տոկոսը էթնիկ հայեր են։

Քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ Դավիթ Զուրաբիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ անձը հաստատող փաստաթղթերում ազգության մասին դաշտի չեղարկումը կատարվել է Վրաստանի 1995-1999 թվականների գումարման խորհրդարանի կողմից, հաստատվել՝ 1996 թվականին:

Ըստ Զուրաբիշվիլիի՝ նախաձեռնողը իրավական հանձնաժողովն էր, որի նախագահն էր Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին և առաջին տեղակալ Նինո Բուրջանաձեն: Քաղաքական գործիչը նկատում է՝ չեղարկման գաղափարի հեղինակը նույն կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կոբա Դավիթաշվիլին էր։

«Այս կետի էությունը խորհրդային անախրոնիզմն էր, քանի որ պետության բոլոր քաղաքացիները հավասար են՝ անկախ իրենց էթնիկ ծագումից։ Ազգություն մասին դաշտը ինչ-որ կերպ դուրս է մնացել այս սկզբունքից, անձը հաստատող փաստաթղթում ազգային պատկանելության շեշտադրումը ոչ մի կերպ չի նպաստում մշակութային ինտեգրմանը», — նշեց Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, ազգային պատկանելության մասին դաշտի չեղարկում միանշանակ ճիշտ որոշում էր:

Զուրաբշվիլին «Սաքարթվելոս դաբադեբա» («Վրաստանի ծնուն») հաղորդաշարի ժանանակ ասել է, որ վրացական լիբերալիզմը ի հայտ է եկել որպես Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի քաղաքականության հակակշիռ։

«Դա առաջ քաշեցին այն մարդիկ էին, որոնց դուր չէր գալիս Գամսախուրդիայի ազգայնականությունը, օրինակ՝ վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ», — ասել է Զուրաբշվիլին։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին նշում է, որ Վրաստանի քաղաքացիների փաստաթղթերում ազգության մասին (այսպես կոչված՝ հինգերորդ) սյունակը խորհրդային ժամանակաշրջանի «մասունք» էր, որը տարիների ընթացքում վերացվել է, ինչը ճիշտ քայլ է:

Ըստ Մելաշվիլիի՝ 21-րդ դարում մարդու ինքնության որոշիչը ոչ թե էթնիկ ժառանգությունն է, այլ անձնագիրն ու ինքնությունը:

«Ցավոք սրտի, ուլտրաազգայնական խմբավորումները, որոնք ուղղակիորեն խաղում են Կրեմլի օգտին և փորձում են վրաց հասարակության տարաձայնություններն օգտագործել Վրաստանի դեմ, պառակտում են հասարակությանը և ընդդիմանում, ցավոք, նրանք այդ հարցում պատշաճ ըմբռնում չունեն։ Կամա, թե ակամա այս հաշվարկի կողմնակիցները անում են ռուսական գործը և կանխում Վրաստանի միասնությունն ու տարբեր էթնիկ խմբերի ինտեգրումը Վրաստանին», — ասաց Մելաշվիլին:

Aliq.ge