
Ախալցիխեում կոտրել են Կոստավայի թիվ 43 հասցեում գտնվող ոսկու խանութը։ Առևտրի կենտրոնի աշխատակիցների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ լուսադեմին։ Խանութի մուտքի դուռը վնասված է։
«Առավոտյան են դուռը կոտրել ։ Երեւի ցանկացել են ներս մտնել, սակայն ահազանգի ձայնը լսելով՝ փախել են։ Ոչինչ չի տարվել»,- պատմում է խանութի վաճառողներից մեկը։
«Հարավային Դարպասի» խմբագիրները մանրամասները ճշտում են ՆԳՆ-ից։
Նյութի աղբյուր՝ Sknews.ge