«Ընտանիքի» թեմայով լուսանկարների ցուցահանդես և բեմադրություն “PITA” երիտասարդական կենտրոնում

«Ընտանիքի» թեմայով  լուսանկարների ցուցահանդես և բեմադրություն “PITA” երիտասարդական կենտրոնում

Դեկտեմբերի 11-ին Նինոծմինդայի “PITA” երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «ընտանիքի» թեմայով լուսանկարների ցուցահանդես և բեմադրություն, որը կազմակերպել էին կենտրոնի ակտիվիստները:

Ակտիվիստների կազմակերպած բեմադրությունները վերաբերում էին ընտանիքում սեռային իրավահավասարության դրսևորմանը: Ներկայացված էին երկու իրավիճակներ: Մի ընտանիքում տիրում էր խաղաղություն և համերաշխ մթնոլորտ, և ընտանիքի բոլոր անդամները ապրում էին փոխադարձ հասկացողությամբ, իսկ մյուս ընտանիքում կինը չուներ իր պատշաճ տեղը, որոշումները ընդունվում էին միմիայն տղամարդու կողմից, և միշտ գտնվում էին վեճի պատճառներ:

Երկու բեմադրությունների ներկայացումից հետո տեղ ունեցավ քննարկում, որի ժամանակ երիտասարդները հայտնեցին իրենց կարծիքները երկու ընտանիքներում տիրող իրավիճակի մասին:

Մանրամասները մեր տեսանյութում և աուդիո ռեպորտաժում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting