
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին անդրադարձել է Լաչինի միջանցքում տիրող ծանր հումանիտար իրավիճակին․ ճանապարհն ավելի քան 40 օր արգելափակված է ադրբեջանցիների կողմից։
«Ես մոտ եմ զգում բոլոր նրանց, ովքեր ձմռանը ստիպված են լինում դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակով անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու ի շահ ժողովրդի», – ասել է նա։