Վանքում բռնկված հրդեհի հետևանքով տուժած վանահայրը մահացել է

Վանքում բռնկված հրդեհի հետևանքով տուժած վանահայրը մահացել է

Վրաստանի Քութայիսիի շրջանում գտնվող Գելաթիի վանքում բռնկված հրդեհի հետևանքով տուժած վանահայր Իոսեբ վարդապետ Բուրջանաձեն մահացել է։

Հարկ է նշել, որ վարդապետը երկու շաբաթից ավելի հիվանդանոցում էր, բժիշկները հայտնել էին, որ նրա վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ Գելաթիի վանքում բռնկված հրդեհի մասին հայտնի էր դարձել հունվարի 16-ի երեկոյան: Վարդապետ Բուրջանաձեն Քութայիսիի այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էր։ Նա այրվածքներ էր ստացել Գելաթիում բռնկված հրդեհը մարելիս:

Տեղեկության համաձայն՝ Իոսեբ վարդապետը, տեսնելով կրակը, ինքն էր փորձել հանգցնել, սակայն բռնկվել էր նրա հագուստը։ Օգնության հասած հոգևորականները կանչել են հրշեջներին ու շտապօգնություն և, մինչև օգնության կհասնեին` հնարավոր ամեն ինչ արել են վարդապետին փրկելու և կրակի տարածումը կանխելու համար։aliq.ge