«Երբ մենք կատարեցինք վերլուծությունը, դա վերաբերում էր 9000 բուժքույրերի և 8000 բժիշկների, որոնք ունեին նվազագույն եկամուտ (որը սահմանել էր նախարարությունը)»,- «Բիզնես» ծրագրում ասել է Աշխատանքի տեսչական ծառայության ղեկավար Բեքա Փերաձեն։
Նրա խոսքով՝ ստուգման արդյունքում պարզվել է, որ բժշկի աշխատավարձը ժամում 7 լարի է, իսկ բուժքրոջը՝ 4,4 լարի։
«Արժանապատիվ աշխատանքային պայմանների ստեղծումը և աշխատանքի փոխհատուցումը մեր առաջնահերթություններից է։ Ե՛վ աշխատանքային ժամերը, և՛ ընդհանրապես վարձատրությունը ամենակարևոր բաներից մեկն է: Սակայն, երբ մենք պրակտիկայում ստուգումներ ենք իրականացրել, և ընդհանրապես, այդ գործընթացի վերլուծությունն արվել է (նույնիսկ առանց վերլուծության, դա երևի շատերին է հայտնի), հատկապես բժշկական ոլորտում, այսինքն՝ մարդկանց, ում ձեռքում են մեր կյանքն ու առողջությունը, աշխատանքային պայմաններն ու աշխատավարձերը համարժեք չէին։ Երբ մենք կատարեցինք վերլուծությունը, դա վերաբերում էր 9000 բուժքույրերի և 8000 բժիշկների, ովքեր ունեին նվազագույն եկամուտ (որը սահմանել էր նախարարությունը):
Երբ մենք դա քննարկում էինք, մենք նաև քննարկումներ ունեցանք, որտեղ կլինիկաներից շատերը մեզ ասացին, որ մեզ մոտ վարձատրությունն ավելի բարձր է, թեև դա գործնականում ապացուցված չէ։ Կան մի քանի կլինիկաներ, որտեղ վարձատրությունն իսկապես ամենաբարձրն էր, բայց գործնականում թվերն ավելի խոսուն են», – ասել է Բեքա Փերաձեն։