Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և CRRC-Վրաստանի կողմից այսօր հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիներն իրենց անապահով են զգում հիմնականում տնտեսական պատճառներով։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 39%-ն իրեն անապահով է զգում աղքատության, 35%-ը՝ գնաճի և բարձր գների, 34%-ը՝ գործազրկության պատճառով։ Միայն դրանից հետո են գալիս հանցագործությունը, պատերազմն ու առողջական խնդիրները։
Նշված զեկույցը հիմնված է Վրաստանի չափահաս բնակչության դեմ առ դեմ հարցման արդյունքների վրա, որն անցկացվել է ողջ երկրում դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 20-ը (բացառությամբ օկուպացված տարածքների):
Կատարված հարցումն ընդհանուր առմամբ ներառում է 2519 լրացված հարցազրույց։ Հարցման մեջ սխալի միջին սահմանը +/- 1,6 տոկոս է։ NDI-ի հետազոտությունն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ: Ուսումնասիրությունն իրականացվել է CRRC Georgia-ի կողմից: