Կրկնակի տեխզննությունը դարձել է վճարովի. Նինոծմինդացիները դժգոհ են

Կրկնակի տեխզննությունը դարձել է վճարովի. Նինոծմինդացիները դժգոհ են

Փետրվարի 1-ին կրկնակի տեխզննությունը դարձել է վճարովի, ինչը դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում։

Կանոնների խստացման պատճառը առաջին ստուգման ժամանակ մեքենաների ստանդարտներին հաճախակի չհամապատասխանելն է, իսկ երկրորդ անվճար զննման ժամանակ բոլոր թերությունները կարող էին շտկվել։

«Շատ տարածված պրակտիկա է, երբ առաջին տեխզննման են ներկայացվում տեխնիկապես անսարք մեքենա, ինչը բարդացնում է զննման գործընթացը, մեծացնում համապատասխան կենտրոնների ռեսուրսների սպառումը և դժվարացնում մեքենաների վիճակը լիովին հասկանալը»,-ասում են նախարարությունից։

Նինոծմինդա քաղաքի բնակչությունը դժգոհ են ներդրված կանոնակարգից, քանի որ, նրանց կարծիքով, պետության պահանջները և տարածքում ճանապարհների հետ կապված իրավիճակը միմյանց չեն համապատասխանում։ «Իրավիճակը շատ վատ է թե՛ քաղաքային, թե՛ գյուղական ճանապարհներին։ Եթե ​​անգամ ստուգումն անցնենք, երկու ամսում մեքենան պետք է վերանորոգենք»,- ասում է քաղաքի բնակիչներից մեկը։

Բնակչության մի մասը կարծում է, որ դաշտ գնալու համար օգտագործվող մեքենաների համար տեխզննում անցնելու անհրաժեշտություն չպետք է լինի։ «Ամեն ինչ ստուգված է, և մեր մեքենաները չեն համապատասխանում այս չափանիշներին, բայց մենք այլ ելք և միջոց չունենք»։

Այս առիթով ավելի մանրամասն զրուցեցինք Նինոծմինդայի բնակիչների հետ։

Radio NOR · განმეორებითი ტექინსპექტირების გავლა ფასიანი გახდა – მოსახლეობა უკმაყოფილოა