
Չնայած այն հանգամանքին, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում առավոտից ձյուն է տեղում, գյուղեր տանող ճանապարհները բաց են։
Այս տարի Նինոծմինդա քաղաքի գյուղական ճանապարհների ու փողոցների մաքրման համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 150 հազար լարի։ 120 000 լարիի գումարի մրցույթը շահել է GV Group-ը։ Մինչ օրս մաքրման աշխատանքներ չեն իրականացվել, ձյուն չի տեղացել։
Ըստ նախագծի՝ մրցույթում հաղթած կազմակերպությունը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում մաքրել ու աղով մշակել շրջանի գյուղերի և քաղաքի հինգ փողոցների ուղղությամբ ճանապարհները։ Գյուղամեջյան ճանապարհները մրցույթում ներառված չեն, սակայն իրավիճակից դուրս գալով և բնակիչների խնդրանքով այս ճանապարհները նույնպես մաքրվում են ձնից։
Ճանապարհների փակման մասին տեղեկությունը ստացվում է գյուղի ներկայացուցիչներից և մասնագետներից։ Քաղաքապետարանում կա աշխատանքային խումբ, որը նույնպես գնում է, տեղում ծանոթանում իրավիճակին ու վերահսկում։
Ավելին իմացանք փոխքաղաքապետ Արմեն Բդոյանից.