News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում ձեռք բերված հաջողությունը տեղի բազմաթիվ մարդկանց ու Վրաստանին աջակցող ընկերների աշխատանքի արդյունքն է.
«Մենք դեռ պետք է անցնենք մի շարք ընթացակարգեր, ինչի համար էլ աստիճանաբար, քայլ առ քայլ առաջ ենք գնում այդ գործընթացում և հուսով ենք, որ բոլոր ընթացակարգերը ամբողջովին կավարտվեն մոտ ժամանակներս։
Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման մասով գործողությունների պլանի բոլոր պայմանները, և Բրյուսելում ու Եվրոպայի երկրներում մեր ընկերները մեզ շատ են օգնում այդ գործընթացում»։
Կվիրիկաշվիլին հիշեցրել է, որ եվրոպական ինտեգրումը Վրաստանի համար ռազմավարական կարևորագույն առաջնահերթություն է։