
Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մունիցիպալիտետի բոլոր ճանապարհների ինտենսիվ մաքրման արդյունքում հնարավոր է ազատ տեղաշարժվել։ Տարածված տեղեկատվության մեջ մասնավորապես նշված է.
«Նինոծմինդայի մունիցիպալիտետում, ինտենսիվ կերպով շարունակվում են ճանապարհներից ձյունահեռացման աշխատանքները։
Մոբիլիզացված է հատուկ տեխնիկա, մաքրվում է Հեշտիա-Թորիա-Ուչմանա կապող ճանապարհը։
Այս պահին մունիցիպալիտետի ողջ մասշտաբով հնարավոր է ազատ տեղաշարժվել»։