Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ախալքալաքի մունիցիպալիտետի Օրջա տանող ճանապարհահաատվածում։ Բախվել են Mercedes եւ Skoda մակնիշի մարդատար մեքենաներ, Mercedes-ն ամբողջությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից։
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցից Atv12 -ին հայտնեցին, որ պատահարի հետեւանքով 6 հոգու տեղափոխել են հիվանդանոց, տուժողների կյանքին վտանգ չի սպառնում։
Մեքենաներին հասցված վնասը զգալի է։
Ճանապարհի այդ հատվածում երթեւեկությունը կաթվածահար է։ Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները։