Բաթումիում շարունակվում է բռնցքամարտի առաջնությունը, այսօր՝ փետրվարի 4-ին, առաջնության եզրափակիչ փուլն է։ Առաջնության նախորդ օրերի արդյունքներով, եզրափակիչ փուլ դուրս են եկել 3 մարզիկ երիտասարդների խմբից, 4 մարզիկ մեծահասակների խմբից։ Երիտասարդական խմբից Գոռ Այվազյանն արդեն չեմպիոն է դարձել՝ հաղթելով իր մրցակցին, Ռուսթավին ներկայացնող Ռոման Գուսեյնովին։
Այսօր չեմպիոնի կոչման համար երիտասարդների խմբում կպայքարեն ևս երկու բռնցքամարտիկ Ախալքալաքից. Պավլիկ Եղոյանը և Սամվել Ղազարյանը: Մեծահասակների խմբում կպայքարեն Արտյոմ Յորդանյանը, Արտյուշ Գոմցյանը, Արմեն Գրիգորյանը, Արամ Խռիկյանը: Արշակ Էլիզբարյանը նվաճել էր բրոնզե մեդալ կիսաեզրափակչում։
Հիշեցնենք, որ հունվարի 30-ից փետրվարի 4-ը Վրաստանում անցկացվում է բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում են նաև ախալքալաքցի մարզիկներ: jnews.ge