Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին գովել է Վրաստանի իշխանություններին և խոսել «երկրորդ ճակատի» մասին։
«Այն, որ Վրաստանը կցանկանային վերածել հերթական սադրողի և իրավիճակը վերադարձնել սահակաշվիլիական ագրեսիվ ժամանակներին, ես կասկած չունեմ»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում:
Լավրովի խոսքով՝ «Արևմուտքի երկրները բազմիցս կոչ են արել վրացական իշխանություններին՝ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, սակայն, ի պատասխան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու՝ Արևմուտքի աննախադեպ ճնշմանը, Վրաստանը շարունակում է առաջնորդվել ազգային շահերով»: 1in.am