Նինոծմինդայի շրջնաի Փարվանա գյուղի դպրոցի ուսուցչուհու մասին նկարահանած ռեպորտաժը Եվրամիության 2022 թվականի լրագրողական մրցույթի դափնեկիրներից է։
Այն առաջադրվել էր որպես լավագույն պատմություն հեռարձակվող կամ Էլեկտրոնային լրատվամիջոցներում: Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ֆորմուլա»-ի լրագրող Անի Արվելաձեի «Վրացերենի ուսուցիչ Մանուշակը» ռեպորտաժը։ Անի Արվելաձեն արժանացել է ԵՄ-ի մրցանակին՝ ժամանակի մարդու պատմության համար:
ԵՄ լրագրողական մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է 2012 թվականին Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության կողմից։ Այդ ժամանակից ի վեր այն շնորհվում է ամեն տարի։ Մրցույթը նպաստում է վրացական լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմի և լրագրողական էթիկայի բարձրացմանը, ինչպես նաև օգնում է լրագրողների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: