Սահմանափակումներ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին

Սահմանափակումներ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն՝ վատ եղանակային պայմանների (առատ ձյուն, սառույց, սահմանափակ տեսանելիություն) պատճառով՝ Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ ճանապարհահատվածում (Հայաստանի հետ պետական սահման) արգելված է բեռնատար, կիսաբեռնատար և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը:

Այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը ազատ է: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:



Opinion, pooling and voting