
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 6-ից արևելյան Վրաստանում, 7-ից Արևմտյան Վրաստանում մինչև փետրվարի 8-ի առավոտ սպասվում են տեղումներ, առատ ձյուն, լեռներում և բարձրադիր վայրերում մառախուղ և բուք, ավտոճանապարհներին՝ մերկասառույց, լեռնային շրջաններում
` ձնահոսքի վտանգ: Առատ ձյան, վատ տեսանելիության, ավտոճանապարհների առանձին հատվածներում ձնաբքի, թավուտի և ձնահյուսի վտանգի պատճառով երթեւեկությունը կարող է սահմանափակվել: