Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում ԵՄ-ի և այլ երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Վրաստանին սպառնացել է, որ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը վատ հետևանքներ կունենա: Այս մասին հայտնում է RT-ն ՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցներին։
«Մենք գիտենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության հնարավոր վերականգնման շուրջ վերջին քննարկումների մասին։.. Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում ԵՄ-ի եւ այլ երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին», – նշել է Ստանոն։
Նա նաև ընդգծել է զգոնության պահպանման անհրաժեշտությունը, որպեսզի Վրաստանը բաց չթողնի ռուսական կողմի սահմանափակումները շրջանցելու հնարավոր փորձերը:
Դիվանագետն ընդգծել է, որ Բրյուսելը կարող է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել այն պետությունների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ դեմ է դեպի Ռուսաստան չվերթների վերսկսմանը: