News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լարին ռեկորդային նոր անկում է ունեցել։ Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ 1 դոլարը համարժեք է 2.61 լարիի։
Այդպիսով 1 լարին դոլարի հանդեպ արժեզրկվել է 2.6 թեթրիով։ Լարիի արժեզրկման նախորդ ռեկորդը գրանցվել էր դեկտեմբերի 9-ին, երբ 1 դոլարի փոխարժեքը կազմել է 2.58 լարի։