Երկրաշարժ. Ցնցումները բավականին զգալի էին Նինոծմինդայի շրջանում

Երկրաշարժ. Ցնցումները բավականին զգալի էին Նինոծմինդայի շրջանում

Այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 4։16-ին տեղի է ունեցել երկրաշարժ։ Ցնցումները բավականին զգալի էին Նինոծմինդայի շրջանում։

Երկրաշարժի էպիկենտրոնի և ուժգնության մասին Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը նույն րոպեներին տեղեկություն չհրապարակեց։

Այս հարցով դիմեցինք Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոն պարզելու թե որտեղ էր տեղի ունեցել երկրաշարժը և ինչ ուժգնությամբ, այնտեղից մեզ պատասխանեցին.

<<7,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Վրաստանի սահմանից 600 կմ հեռավորության վրա։ Կախված ուժգնությունից՝ Վրաստանը կարող էր զգալ ցնցումները Թուրքիայի սահմանամերձ շրջանում>>։

Սակայն Հայաստանի Հանրապետության ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 6-ին, ժամը 4։16-ին գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել էր նաև Նինոծմինդայի շրջանում։