Այս տարի մենք հյուրընկալել ենք մեկ միլիոն ռուս զբոսաշրջիկ. Կվիրիկաշվիլի

Այս տարի մենք հյուրընկալել ենք մեկ միլիոն ռուս զբոսաշրջիկ. Կվիրիկաշվիլի

Գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշիլին հայտարարել է, որ իրենք ամեն օր փորձում են ռուս քաղաքական գործիչներին ցույց տալ, որ Վրաստանը Ռուսաստանին չի համարում թշնամի.

«Մենք ծանոթ ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ Ռուսաստանի մտավախություններին, սակայն դրանք անհասկանալի են մեզ։

Վրաստանն անգամ ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակով սպառնալիքի չի ստեղծի Ռուսաստանի համար։ Մենք ամեն օր փորձում ենք ռուս քաղաքական գործիչներին ցույց տալ, որ Վրաստանը թշնամաբար տրամադրված չէ Ռուսաստանի հանդեպ։

Այս տարի մենք հյուրընկալել ենք մեկ միլիոն ռուս զբոսաշրջիկի և չի գրանցվել որևէ միջադեպ։ Դա շատ բանի մասին է վկայում։ Վրացիների 75 տոկոսը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, իսկ ավելի քան 80 տոկոսն աջակցում է դեպի ԵՄ Վրաստանի ձգտմանը»։



Opinion, pooling and voting