Նինոծմինդայի մունիցիպալիտետում այս պահին գյուղատնտեսության զարգացմանը նպաստող պետական ծրագրի շրջանակներում գործում է միայն մեկ պետական ծրագիր։
Գյուղատնտեսական արտոնյալ վարկը առայժմ գյուղատնտեսության ոլորտում միակ պետական ծրագիրն է, որից կարող են օգտվել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները։
Ծրագիրը նպատակ ունի բարելավել գյուղատնտեսության մեջ առաջնային արտադրության, վերամշակման և պահեստավորման շուկայավարման արտադրական գործընթացները։ Պետությունը գյուղացուն չորս տարով վարկ է տրամադրում տարեկան 11 տոկոսով։ Վարկի գումարը կազմում է 20 հազարից մինչև 1,5 մլն լարի։
Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ծրագրին մասնակցող առևտրային բանկերի և ֆինանսական հաստատությունների կողմից «Արտոնյալ գյուղատնտեսական վարկավորման ծրագրով»:
Ծրագրի շրջանակներում կտրամադրվեն հիմնական միջոցների վարկեր՝ ֆինանսավորելու գյուղատնտեսական նոր ձեռնարկությունների ստեղծումը, գործող ձեռնարկությունների ընդլայնումը, գործող ձեռնարկությունների արդիականացումը և/կամ վերակառուցումը հետևյալ նպատակներով.
• Մսի, ձկան և կաթի վերամշակում
• Մրգերի, բանջարեղենի և հատապտուղների վերամշակում
• Սպանդանոցներ
• Մեղվամթերքի վերամշակում
• Կենդանիների, թռչունների և ձկների համար կերի արտադրություն
• Օրգանական պարարտանյութերի արտադրություն
• Մակարոնեղենի արտադրություն
• Գյուղատնտեսական մթերքների պահեստավորման պահեստներ
• Հացահատիկի չորանոցներ
• Անասնաբուծություն։ Թռչնաբուծական ֆերմա։
Հավելենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների համար արտոնյալ ագրովարկ ծրագրից բացի, եղել է կոմբինատի ձեռքբերման ևս մեկ ծրագիր, սակայն դիմելու վերջնաժամկետն արդեն ավարտվել է։
Գյուղատնտեսական տեխնիկայի բերքահավաքի համաֆինանսավորման ծրագրի շրջանակում ֆերմերները հնարավորություն ունեցան ձեռք բերել կոմբայն: Ծրագրին կարող էին մասնակցել անհատներ, իրավաբանական կազմակերպություններ և կոոպերատիվներ։ Ըստ ծրագրի՝ կոմբայն գնելու դեպքում պետությունը վճարել է արժեքի 40%-ը՝ ոչ ավելի, քան 200 000 լարի, ագրեգատների դեպքում նույնպես ֆինանսավորվում է 40%-ը, բայց ոչ ավելի, քան 150 000 լարի։