
Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Կենտրոնի տվյալներով՝ դա տեղի է ունեցել ժամը 13։24-ին՝ Քահրամանմարաշ քաղաքից 59 կիլոմետր հյուսիս-արեւելք։ Օջախը ընկած է եղել երկու կիլոմետր խորության վրա։
Սկզբում հաղորդվում էր, որ այս ցնցման ուժգնությունը կազմել է 7,8 մագնիտուդ, սակայն ավելի ուշ սեյսմոլոգները ճշտել են տվյալները։