
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այս պահին երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է 912 մարդ, վիրավորվել՝ 5385-ը։
Աղետից տուժած 10 շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Զոհեր կան նաեւ սիրիական կողմից, որտեղ վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 400 մարդ, այդ թվում՝ 250-ը՝ սիրիական կառավարության կողմից վերահսկվող տարածքում, իսկ ավելի քան 150-ը՝ ապստամբների կողմից վերահսկվող տարածքում։