10 քաղաքներում և 10 մարզերում պետք է քաղաքաշինության մեծ ծրագիր սկսենք. Վարչապետ

10 քաղաքներում և 10 մարզերում պետք է քաղաքաշինության մեծ ծրագիր սկսենք. Վարչապետ

Մենք շատ լավ նախաձեռնություն ունենք՝ այս տարի պետք է քաղաքաշինության մեծ ծրագիր սկսենք 10 քաղաքներում և 10 մարզերում»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով, նախաձեռնությունը ենթադրում է խոշոր քաղաքների ամբողջական վերականգնում։ «Մենք ընտրել ենք զբոսաշրջիկների համար ամենապահանջված վայրերը՝ Բորժոմին, Բակուրիանին, Ծղալտուբոն, Մեստիան, Կազբեգին, Քութայիսին, Բաթումին և այլն: Շատ շուտով ձեզ կներկայացնենք մանրամասն ծրագիրը, Իրակլի Կարսելաձեի նախարարությունը շատ ակտիվ աշխատում է դրա վրա, և մենք մոտ ապագայում կներկայացնենք այս ծրագիրը»,- ասել է վարչապետ Ղարիբաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ ամեն ինչ արվում է երկրում դրական դինամիկան պահպանելու համար։

«Ուրեմն ուզում եմ հակիրճ ասել, որ մենք ամեն ինչ անում ենք երկրում դրական դինամիկան պահպանելու համար, պետք է պահպանել այս տեմպերը և արագացնել բոլոր ընթացիկ ծրագրերը, և մենք ակնկալում ենք, որ այս տարի շատ հաջող տարի է լինելու»,- ասել է կառավարության ղեկավարը։