Իրավիճակը Լարսում NOR -ի աղբյուրի փոխանցմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրավիճակը Լարսում NOR -ի աղբյուրի փոխանցմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին ինտենսիվ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով արգելված է բոլոր տեսակի ճանապարհատրանսպորտային միջոցների երթեւեկությունը:

NOR ռադիոակյանի աղբյուրի փոխանցմամբ, վատ եղանակային պայմաններից ելնելով անցակետի աշխատակիցները թույլ չեն տալիս ինչպես մուտքը Վրաստանից դեպի Ռուսաստան այնպես էլ հակառակ ուղղությամբ:

Հարցին, թե երբ կվերականգնվի երթեւեկությունը վերոնշյալ ճանապարհին, բնակիչը ով գտնվում է այս պահին անցակետում պատասխանեց, որ իրենց տրամադրած տեղեկության համաձայն վաղը տեղի կունենա ձնամաքրման աշխատանքներ եւ մինչեւ մյուս օրը առավոտյան ճանապարհը բաց կլինի:

Լուսանկարը և տեսանյութը արված են փետրվարի 6 -ին, ժամը 13:00 -ից 14:00 -ն ընկած ժամանակահատվածում:

Տեսանյութում երեւում է, որ ձյուն մաքրող մեքենաները փակել են ճանապարհը եւ բազմաթիվ մեքենաներ սպասում են ճանապարհի բացմանը: