Հունվարին ապօրինի ծառահատման 104 դեպք է հայտնաբերվել

Հունվարին ապօրինի ծառահատման 104 դեպք է հայտնաբերվել

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության ազգային անտառտնտեսության գործակալության աշխատակիցներն այս տարվա հունվարին հանրապետության ողջ տարածքում ապօրինի ծառահատման 104 փաստ են բացահայտել։ 104-ից 10-ը հայտնաբերվել են Սամցխե-Ջավախեթիի մարզում, իսկ 7-ը՝ Քվեմո Քարթլիում։

«Ապօրինի ծառահատման փաստերից ամենաշատը հայտնաբերվել է Կախեթիում՝ 30 խախտում, 7-ը՝ Քվեմո Քարթլիում, 4-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 13-ը՝ Շիդա Քարթլիում, 10-ը՝ Սամցխե-Ջավախեթիում, 21-ը՝ Իմերեթիում, 1-ը՝ Գուրիայում, 2- ը՝ Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում, իսկ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի անտառային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են 16 խախտում։

Գործի նյութերն ուղարկվել են համապատասխան գերատեսչություններ՝ հետագա արձագանքման համար»,- նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։ aliq.ge