
Փետրվարի 6-ի գիշերը Նինոծմինդա քաղաքի երեք փողոցների՝ Ռուսթավելիի, Չարենցի և Հովսեփյանի բնակիչները մնացել են առանց էլեկտրականության։
Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառը կարճ միացումն է։ Ուժեղ քամին էլեկտրահաղորդման գծերի վթարներ է առաջացրել։
Ինչպես տեղեկացանք Էներգո-պրո Ջորջիայից, թիմն այժմ աշխատում է վթարի վերացման ուղղությամբ։
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո այսօր էլեկտրամատակարարումը կվերականգնվի։