42-ամյա տղամարդն ընկել է դպրոցի տանիքից և մահացել

42-ամյա տղամարդն ընկել է դպրոցի տանիքից և մահացել

Օզուրգեթիում բանվոր է մահացել հանրակրթական դպրոցի ապամոնտաժման ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Անասելուլի թաղամասում։

42-ամյա տղամարդն ընկել է տանիքից և տեղում մահացել: Նա Գորիի շրջանից էր։

Տեղում մոբիլիզացված են իրավապահները։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 240 հոդվածի երկրորդ մասով։ trialeti.ge