Ասպինձա-Ախալցիխե կապող ճանապարհին, այսպես կոչված, «Սիբիրյան ոլորանին» այսօր՝ փետրվարի 7-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ երեւույթին, չի կարողացել կառավարել ղեկը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Մեքենայի վրայից հանվել են համարանիշները։Հետևաբար, մեզ համար անհայտ է մնում, թե արդյոք տրանսպորտային միջոցը պատկանում է որևէ գործակալության աշխատակցի։ ՆԳՆ-ից մեզ ասացին, որ տեղեկությունը պետք է գրավոր պահանջենք։
«Մեքենան սայթաքել է ու դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, որքան տեղյակ ենք՝ տուժածներ չկան»,- պատմում են ականատեսները։
Սպասում ենք գործակալության պատասխանին հետաքննություն սկսելու վերաբերյալ։ sknews.ge