
Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434-ի, վիրավորներինը՝ 31777-ի, հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
«Այս պահին ունենք 5434 զոհ, 31777 վիրավոր»,– լրագրողներին ասել է Քոջան։
Փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ այն դարձնելով ամենաուժեղը 1939 թվականից ի վեր, ըստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։
Նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթօրյա համազգային սուգ է հայտարարել աղետի զոհերի համար, իսկ տուժած 10 նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել։