Վթարի պատճառով Նինոծմինդայում մի քանի գյուղեր հոսանքազրկվել են

Վթարի պատճառով Նինոծմինդայում մի քանի գյուղեր հոսանքազրկվել են

Փետրվարի 8 -ին` ժամը 01:00 -ի սահմաններում հոսանքազրկվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա, Թորիա եւ Ուչմանա գյուղերը:

Մենք հեռախոսազրույց ունեցանք «Էներգո-Պրո-Ջորջիա» ընկերության աշխատակցի հետ ով ասաց, որ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը գիշերվա քամու պատճառով տեղի ունեցած վթարն է, այս պահին ընթանում են որոնողական աշխատանքներ:

«Դեռեւս հայտնի չէ վթարի վայրը, գտնելուն պես կանցկացվի համապատասխան աշխատանքներ եւ էլեկտրականությունը կվերականգնվի»,- նշեց աշխատակիցը:

Կարդացեք նաեւ՝