Մայթին կայանելը խոչընդոտ է հետիոտների համար

Մայթին կայանելը խոչընդոտ է հետիոտների համար

Նինոծմինդայի կենտրոնական փողոցների, մասնավորապես Պուշկինի փողոցի մայթերին մեքենաների ոչ պատշաճ կայանումը դժվարացնում է հետիոտների անցումը։

Չնայած այն հանգամանքին, որ Նինոծմինդայի քաղաքային ավտոկայանատեղերում կան կայանման նշաններ, վարորդների մեծ մասը սխալ է կայանում՝ դրանով իսկ խոչընդոտելով հետիոտների տեղաշարժին։

Նինոծմինդայում անցորդներն ու բնակիչները դժգոհում են, որ մայթերը փակվում են մեքենաներով, իսկ մարդիկ ստիպված քայլում են փողոցով, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծում և կարող է վթարի պատճառ դառնալ։

Վարորդները պետք է կայանեն այնպես, որ մարդիկ կարողանան քայլել մայթով, ասում են բնակիչները։ Մայթը փողոցի մի մասն է, որը նախատեսված է հետիոտների համար։

Նշենք, որ մեքենա կայանելու կանոնները խախտելու համար վարորդին սպառնում է տուգանք։