2023 թվականի փետրվարի 1-ից հայտարարվել է գարնանային զինակոչ, որը կտևի մինչև հունիսի 30-ը։
Զորակոչային տարիքի անձը զինկոմիսարիատից ծանուցում է ստանում, որտեղ նա հաշվառված է, ըստ այդմ նա պետք է ներկայանա այնտեղ ծանուցման մեջ նշված ժամին։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, առհասարակ ազատվում են զինծառայությունից:
Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:
Նշենք որ, զինվորական ծառայությունը պարտադիր է։ Զինապարտ են համարվում 18-27 տարեկն երիտասարդները։ Վրաստանում զինծառայության տևողությունը 12 ամիս է։
Ինչ վերաբերում է փոփոխություններին, զինկոմիսարիատի պետը նշեց, որ մինչ այժմ փոփոխություններ չեն եղել:
Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական կոմիսարիատի ղեկավար Նաիրի Մանուկյանի հետ: