
Երեկ՝ փետրվարի 7 -ին Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:
Ձյան եւ մերկասառույցի պատճառով Hyundai մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը բախվել է Ղաուրմա գյուղի մոտ գտնվող բետոնե պատնեշներին:
Մեքենայում եղել են 3 ուղեւոր, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
NOR ռադիոկայանի ունեցած տեղեկություններով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Տեղում աշխատել են ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցները: