
Թուրքիայի հարավարևելյան Շանլիուրֆա քաղաքում որոնողափրկարարական աշխատանքների շրջանակում ավերիչ երկրաշարժերից 47 ժամ անց փլատակների տակից դուրս է բերվել վեցամյա երեխա։
Ենիշեհիր թաղամասում փլուզված հինգ հարկանի շենքի փլատակների տակից փրկվել է Ահմեդ Այազ Աբաք անունով տղան։ Նա վիրավոր է։
Առաջին բուժօգնությունից հետո երեխան տեղափոխվել է հիվանդանոց։