Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) փոխանցմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերին, առանց փոխարժեքի ազդեցության, վարկերն աճել են տարեկան 12,1 տոկոսով։ Ըստ ԱԲ-ի՝ 2022 թվականի նոյեմբերի համեմատ վարկերի աճի տեմպերը նվազել են 1,7 տոկոսային կետով։
ԱԲ-ը նշել է, որ վարկերի աճի տեմպի նվազումը մեծապես պայմանավորված է եղել արտարժույթով վարկավորման տեմպերի դանդաղմամբ։
«Դեկտեմբերին լարիով վարկավորումը տարեկան կտրվածքով աճել է 16,5 տոկոսով և կազմել 24,7 մլրդ լարի և ընդհանուր վարկերի աճին նպաստել է 8,1 տոկոսային կետով: Արտարժույթով վարկավորումը (առանց փոխարժեքի ազդեցության) աճել է 8 տոկոսով և ընդհանուր վարկերի աճին նպաստել 4 տոկոսային կետով:
Արտարժույթով վարկավորման նվազումը հիմնականում պայմանավորված է բիզնես վարկերի աճի տեմպերի նվազմամբ. Նվազել են նաև սպառողական և հիփոթեքային վարկերի աճի տեմպերը»,- նշված է տարածած տեղեկության մեջ: aliq.ge