Երկրներ, որոնց քաղաքացիներին անցյալ տարի վտարել են Վրաստանից

Երկրներ, որոնց քաղաքացիներին անցյալ տարի վտարել են Վրաստանից

Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2022 թվականի միգրացիոն տվյալները. Ինչպես պարզ է դառնում տվյալներից, 2022 թվականին Վրաստանից արտաքսվել է 165 օտարերկրյա քաղաքացի։

Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի ընթացքում երկրից արտաքսվածների թվով առաջատար են Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Ավելի կոնկրետ՝ Վրաստանից արտաքսվել են Իրանի 29, Թուրքիայի 25 և Ադրբեջանի 21 քաղաքացիներ։

Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա անցյալ տարի` 15- Հնդկաստան,11 – Նիգերիա, 8 – Չինաստան, Ռուսաստան, Եգիպտոս, 4 – Ուզբեկստան, Մոլդովա, Մարոկկո, 3 – Իրաք, Հորդանան, Պակիստան, Տաջիկստան, 2 – Թաիլանդ, Կուբա: Արտաքսվել են ԱՄՆ-ի, Բանգլադեշի, Բենինի, Գանայի, Եթովպիայի, Հարավային Աֆրիկայի, Հայաստանի, Սուդանի, Տոգոյի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ղրղզստանի մեկական քաղաքացի։

Ինչ վերաբերում է տարիքային կատեգորիաներին, ապա ամենաշատը` 83 արտաքսված անձինք եղել են 26-ից 40 տարեկան. 42 հոգի – 41-ից 65 տարեկան, 23 անձ՝ 18-25 տարեկան, 16-18 տարեկան, իսկ 1 արտաքսված 65 տարեկանից բարձր է եղել։