Հնդկաստանի Սունդարգարհ քաղաքում քոլեջի 17-ամյա ուսանող Մանիշ Շանկար Պրասադը քննության ժամանակ ուշագնաց է եղել, երբ տեսել է, որ 500 աղջիկների հետ մենակ է դասարանում։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։
Հրատարակության տվյալներով՝ Պրասադը եկել է մաթեմատիկայի քննություն հանձնելու։ Սակայն երբ նա մտել է դահլիճ, տեսել միայն մի քանի հարյուր աղջիկների շուրջը և ոչ մի տղայի։ Այդ պատճառով աշակերտը շատ է լարվել, գլուխը ցավել է, ջերմությունը բարձրացել է և ուշաթափվել։
Ինչպես պարզաբանել են Պրասադի հարազատները, նա միշտ շատ ամաչկոտ է եղել, ուստի անհարմար է զգացել աղջիկների շրջապատում։ Քոլեջի տնօրինությունը նշել է, որ ուսանողի՝ աղջիկների լսարան մտնելու պատճառը կարող էր լինել հարցաթերթիկը լրացնելիս սեռը սխալ նշելը: