Անցած տարի 70 բժշկի պետական վկայականը կասեցվել է, 6 բժշկի դեպքում՝ ընդհանրապես չեղյալ է համարվել։ Այս մասին նշված է Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության 2022 թվականի աշխատանքային հաշվետվության մեջ։
«Մասնագիտական զարգացման խորհուրդը քննարկել է հիվանդներին մատուցվող բժշկական ծառայությունների հետ կապված 140 հարց (426 բժշկի գործ, այդ թվում՝ մեկ բժշկի դեպքում առաջադրվել է երկու բժշկական մասնագիտությունների մասնագիտական պատասխանատվություն, դրա հիման վրա առաջացել է 426 բժշկի մասնագիտական պատասխանատվության խնդիր):
Խորհուրդը հետաձգել է 39 բժիշկների հարցը: 121 բժիշկների մասնագիտական պատասխանատվության մեղադրանք չի առաջադրվել:
Մասնագիտական պատասխանատվության մեղադրանք է առաջադրվել 267 բժշկի. Նրանցից 191 բժշկի տրվել է «գրավոր նախազգուշացում». Պետական վկայականը տարբեր ժամկետներով կասեցվել է 70 բժշկի համար, 6 բժշկի համար պետական վկայականը չեղյալ է հայտարարվել»,- ասվում է փաստաթղթում։