Թուրքիայում փլատակների տակ 3 օր մնալուց հետո նորածնի են փրկել 

Թուրքիայում փլատակների տակ 3 օր մնալուց հետո նորածնի են փրկել 

Թուրքիայում 20 օրական փոքրիկին փլատակների տակից դուրս են բերել երկրաշարժից 60 ժամ անց։

Ավելի վաղ, փրկարարներին հաջողվել էր փրկել մեկ այլ նորածնի, ինչպես նաև 9-ամսյա հղիության շրջանում գտնվող մի կնոջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել փետրվարի 6-ին, որից հետո երկրի տարբեր հատվածներում մի քանի հետցնցումներ և ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել։

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով երկու երկրներում էլ զոհերի թիվը հասել է 20 հազարի։

Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայում մահացել է 16 546 մարդ, վիրավորվել՝ 66 132-ը։ Սիրիայում վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 3317, վիրավորվել՝ 5245 մարդ։

Երկրաշարժից 79 ժամ անց Ադանա քաղաքի փրկարարները փլատակների տակից ողջ-ողջ դուրս են բերել 45-ամյա մի կնոջ։ Նաև Ադանայում 12 հարկանի շենքի փլատակների տակից կարողացել են դուրս բերել երկու տարեկան երեխային։

Ինչպես է Սիրիայում փլատակների տակ ծնված երեխայի վիճակը