Վրաստանի առաջին կին օդաչուն հայուհի է նա միացել է «FlyOne Armenia»-ի ավիացիոն թիմին

Վրաստանի առաջին կին օդաչուն հայուհի է նա միացել է «FlyOne Armenia»-ի ավիացիոն թիմին

FlyOne Armenia» ավիաընկերությունը հայտնում է, որ հայազգի միակ կին օդաչու ՆԱԴԵԺԴԱ ԲԵՆԿԼՅԱՆԸ միացել է «FlyOne Armenia»-ի ավիացիոն թիմին:

Նադեժդա Բենկլյանը Վրաստանի հայազգի առաջին կին օդաչուն է։ Աշխատել է վրացական «Georgian Airways» ավիաընկերությունում և ապացուցել, որ կանայք կարող են ունենալ իրենց ուրույն տեղը ավիացիայի ոլորտում։ 2022թ․ սեպտեմբերից, բարեհաջող անցնելով վերապատրաստումը Վիլնյուս քաղաքում, Նադեժդան համալրել է «FlyOne Armenia»-ի ավիացիոն թիմը՝ որպես օդաչու:

Կարևորելով հայ մասնագետների առկայությունը՝ հայկական ազգային ավիափոխադրող «FlyOne Armenia»-ն Հայաստան է վերադարձրել ավիացիայի ոլորտի հայազգի մասնագետներին: Այսուհետ թռիչքներն իրականացնում են հայ օդաչուները, ավիաընկերությունն էլ հայերենով ողջունում է ուղևորներին ու բարի թռիչք մաղթում։