
Ազատության փողոցում գտնվող և տրանսպորտի համար վտանգ ներկայացնող ջրհորն այժմ վերանորոգվել է։
Այն, որ Նինոծմինդա քաղաքի կենտրոնական մայրուղու վրա՝ «Լուկօյլ» բենզալցակայանից ոչ հեռու, դիտահորի կափարիչը չի տեղադրված ջրհորի վրա և խանգարում է մեքենաների շարժին, փետրվարի 9-ին հաղորդել էր NOR ռադիոկայանը։
Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի բաժանմունքի աշխատակիցները փոխել են ջրհորը։ Այժմ ջրհորը տրանսպորտի համար վտանգ չի ներկայացնում։