Նինոծմինդայի մունիցիպալիտետում կաթնամթերքի գները բարձրացել են, սակայն բնակչությունը դժգոհ է, քանի որ չի փակում ծախսերը։ Սամցխե-Ջավախեթին գյուղատնտեսական շրջան է։ Այստեղ բնակչության մեծ մասն իր ընտանիքը պահում է անասնապահությամբ ու բերք աճեցնելով։ Սակայն, ինչպես տեղացիներն են ասում, գյուղական արտադրանքը «գին չունի»։
1 լիտր կաթն այժմ արժե 1,80-2 լարի, ինչը նախորդ ամիսների համեմատ թանկ է 60 թեթրիով։ Սակայն գյուղացիները դժգոհ են, քանի որ եկամուտը կրկին անասունների վրա է ծախսվում և ոչ մի օգուտ չի բերում։
«Եթե ֆերմերը բավարար սնունդ ունի անասունների համար, մեծ քանակությամբ անասուններ, բացի կաթից այլ ապրանքներ է արտադրում՝ պանիր, կարագ և այլն, ապա ինքը կշահի»։ – ասում է Օրլովկա գյուղի բնակիչներից մեկը։
Գյուղացիները խոտ չունեն անասուններին կերակրելու համար. «Ամբողջ ամառ խոտ ենք հավաքում, արոտավայրերում խոշոր եղջերավոր անասուններ ունենք, բայց սնունդը դեռ քիչ է»,- ասում է մի կին: Մարտ-մայիս ժամանակահատվածում բնակչությունը ստիպված է խոտ գնել, քանի որ մինչ այդ անասունները չեն կարող գնալ արոտավայրեր։ Խոտի մեկ հակն այժմ արժե 10 լարի, թեև կա ժամանակաշրջան, երբ այն հասնում է 20 լարիի։
Բնակչության մի մասը ապրանքների և ծառայությունների թանկացումը կապում է վառելիքի գների կտրուկ աճի հետ։ Ինչպես ասում են՝ հիմա վառելիքը կէժանանա, թե ոչ, միեւնույն է, պարենային ապրանքների գները կմնան նույնը։
Այս առնչությամբ մենք զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա, Գորելովկա և Եֆրեմովկա գյուղերի բնակիչների հետ։